Հաջորդ սեպտեմբերից երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում
Հայկական Մամուլ
Ամեն ինչ արվում է, որպեսզի արդեն հաջորդ ուստարվանից Հայաստանում գործեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ոաուցմամբ ավագ դպրոցը: Այս տարի այդ աշխատանքներն ավարտին հասցնել չի հաջողվել:
Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը:
Նա ասել է, որ համապատասխան որոշումն արդեն կա, և այժմ աշխատանքներ են իրականացվում՝ փաստաթղթային գործընթացը կազմակերպելու, վերջնական տեսքի բերելու ուղղությամբ: Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբերից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը