Հայտնաբերվել է նոր ԱԱԾ
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետևում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ:
Սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին և ներկա աշխատակիցներ, ավելին, ԱԱԾ-ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք և հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:
Նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ երեք հոգի պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի «պադվալում»): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ և որևէ ձևով արձանագրված չէ, որ վերոնշյալ երեք հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում:
Գործն ամբողջությամբ պատրաստ է և կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը