Կճոյանը «Արարատի» համար տեղ չի գտնում
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ այն բանից հետո, երբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն աշխատանքից ազատեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանին, վերջինիս ջանքերով ստեղծված «Արարատ» երգչախումբը զրկվել է աշխատելու և փորձեր անցկացնելու հնարավորությունից:
Տեր Հակոբի՝ Սուրբ Սարգիս եկեղեցում ծառայություն իրականացնելու ժամանակ, երգչախումբն իր գործունեությունն իրականացնում էր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում: Հուլիսից այս կողմ, երբ տեր Հակոբը տեղափոխվեց Մալաթիայի Սբ. Երրորդություն եկեղեցի, առաջնորդարանում «Արարատի» համար տեղ չի գտնվում:
Երգչախումբը պարապուրդի է մատնվել, մինչև նա տարածք գտնի:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը