Սերժ Սարգսյանը մտքափոխվել է Աղվան Հովսեփյանից ազատվելու հարցում
Հայկական Մամուլ
Իշխանական շրջանակներում երկու օր է խոսակցություններ կան, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Մոսկվայում կայացված որոշումը խիստ բարենպաստ է եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մասնավորապես ասում են, որ հարաբերությունների այսպիսի դասավորության դեպքում վերացել է ՀՀ գլխավոր դատախազին փոխելու և այսպես ասած նոր սերնդի, եվրոպական կրթություն ստացած դատախազ ունենալու անհրաժեշտությունը:
Եվ ըստ այդ տեղեկությունների, Սերժ Սարգսյանը մտքափոխվել է Աղվան Հովսեփյանից ազատվելու և Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում սովորած Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցում: Ինչ վերաբերում է Կոստանյանին, ապա դատախազության թերթի աղբյուրները հայտնում են, որ նա իրեն վաղուց արդեն ապագա գլխավոր դատախազ էր զգում և երկար ժամանակ հանդես էր գալիս համապատասխան կեցվածքով:
Մանրամասները` «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը