Բարեգործության անվան տակ՝ անձնական վրեժխնդրություն
Հայաստան
Կայքերում տեղեկություններ են հայտնվել, ու օրերս հաշտության եզրեր են գտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու «Կինգ դելյուքսի» գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը` Պալաչը: Մինչ այդ հանդիպումը՝ Ծառուկյանը իր բարեգործական երթուղիներով կաթվածահար էր անում Հարությունյանին պատկանող Աբովյան - Երևան երթուղու աշխատանքը՝ հասցնելով խոշոր նյութական վնասներ:
Պայմանավորվածության համաձայն` Գագիկ Ծառուկյանը դադարեցնելու է բաերգործական երթուղիների աշխատանքը:
Տարօրինակ է, այս դեպքում ի՞նչն էր բարեգործական, երբ մարդասիրության անվան տակ պարզապես փորձ էր արվում անձնական վրեժխնդրության նպատակով գծատիրոջը զրկել եկամտի աղբյուրից: Ժողովրդին օգնելու անվան տակ անձնական հարաբերություններ պարզելը, մեղմ ասած, խրախուսելի չէ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից