Հուսով եմ` «Բարսան» Նեյմարին բոդիբիլդեր չի դարձնի. Մարադոնա
Սպորտ
Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարի վերաբերյալ:
«Նեյմարն ինձ հիացնում է. նա իսկապես արժանի է ուշադրության: Նա հստակ գիտի, թե ինչ է ցանկանում, և չպետք է բոդիբիլդեր դառնա: Հուսով եմ` «Բարսելոնան» այդպես չի վարվի նրա հետ: Նեյմարը պարզապես պետք է ֆուտբոլ խաղա»,– Մարադոնայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Արգենտինացին հավելել է նաև, որ աշխարհի առաջնության ֆավորիտը ոչ թե Բրազիլիայի հավաքականն է, այլ Արգենտինայի ընտրանին, քանի որ Մեսսին հիանալի մարզավիճակում է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում