Վթարի վայրում ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական ներկայացող վարորդը սպառնում էր, որ մի քանի հոգու «փակելու» է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում՝ Լենինգրադյան փողոցի թիվ 19/2 հասցեի դիմաց, բախվել են Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 47-ամյա Լևոն Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 77 ՕԼ 330 համարանիշի և Երևան քաղաքի Հասմիկի փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Աղագուլյանի վարած ВАЗ 21703 մակնիշի 10 ՕՕ 105 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախվելուց հետո Ա. Աղագուլյանն առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 76-ամյա Վլադիմիր Բոնդրեյին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ա. Աղագուլյանը վթար-վրաերթի վայրում իրեն պահում էր անհավասարակշռված, ինչ որ մարդկանց հայհոյանքներ էր տալիս ու հայտնում, որ վթարի մեղավորը ինքը չէ, իսկ մյուս վարորդին ու վրաերթի ենթարկվածին «փակել է տալու»:
Ա. Աղագուլյանը դեպքի վայրում ներկայացել է, որ ինքը աշխատում է Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող