«Բարսան» չի պատրաստվում նոր պայմանագիրը կնքել Ալվեշի հետ
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մրցաշրջանի ավարտից հետո, հնարավոր է, փոխի ակումբը:
«Կապտանռնագույնները» չեն պատրաստվում Բրազիլիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել. տեղեկացնում է ESPN-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2015-ին: Ալվեշի ծառայություններով ավելի վաղ հետաքրքրված էր ՊՍԺ-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում