«Երկրորդ Բուշը»
Այլ
ՌԴ պետդումայի արտաքին հարցերի գծով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին քայլերին, նշել է, որ ԱՄՆ նախագահն ինքն է ոչնչացնում այն միֆը, որի համաձայն՝ ինքն ամենևին չի ցանկանում միջամտել սիրիական պատերազմին: Պուշկովը կարծում է, որ Օբաման, սկսելով հակամարտությունը, վերածվելու է «պատերազմի նախագահի»:
«Ասում են՝ Օբաման չի ցանկանում պատերազմել Սիրիայում: Այդ միֆը քանդել է հենց ինքը՝ Օբաման: Նա վերջնականպես վերածվելու է պատերազմի նախագահի՝ երկրորդ Բուշի»,-նշել է ՌԴ պետդումայի արտաքին հարցերի գծով հանձնաժողովի նախագահը թվիթերյան իր միկրոբլոգում. հաղորդում է «РИА Новости»-ն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող