Ստեփանավանում որդին սպանել է հորը
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 4-ին` ժամը 22.20-ին, շտապ օգնության կայանից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով կանչով մեկնելով 1965 թ. ծնված Սամվել Ջուլհակյանի տուն' նրան հայտնաբերել են մահացած:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել է Ս. Ջուլհակյանի դիակը' կրծքավանդակի աջ մասում կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1982 թ. ծնված Վանիկ Ջուլհակյանն իրենց տանը դանակով հարվածել է հոր' Սամվել Ջուլհակյանի կրծքավանդակի աջ մասին և պատճառել մահ:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վանիկ Ջուլհակյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ սեպտեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող