Եվրոպացի գործընկերները տեղեկացվել էին, որ ՀՀ-ն կանդամակցի Մաքսային միությանը
Քաղաքական
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի որոշմանը, ասաց, որ Մաքսային միությանն անդամակցելը եվրոպական շուկայի դռները Հայաստանի առջև չի փակում:
«Եվրոպական շուկայի դռները Հայաստանի առջև չեն փակում: Մաքսային միությանն անդամակցելը դեռ չի նշանակում, որ կդադարենք Եվրամիություն արտահանել այն, ինչ կարող ենք արտահանել»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ եվրոպացի քաղաքական գործիչները շոկի մեջ են Մաքսային միությանն անդամակցելու որոշումից, ԱԱԽ քարտուղարն ասաց, որ պաշտոնապես հայտարարում է, որ եվրոպացի գործընկերները պատշաճ կարգով տեղեկացվել էին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող