«Ռեալի» ֆինանսական ռեկորդը
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է 2012/13 միցաշրջանի ֆինանսական ցուցանիշները: Երկրորդ անգամ անդընդմեջ մադրիդյան թիմի ֆինանսական շրջանառությունը գերազանցում է 500 մլն եվրոն և կազմում է 520,9 մլն: Սա ռեկորդային է ոչ միայն «Արքայական ակումբի», այլև ցանկացած սպորտային ակումբի համար:
Մադրիդյան թիմի մաքուր եկամուտը կազմում է 36,9 մլն, ինչը նախորդ ցուցանիշին գերազանցում է 52,4%-ով:
Արդյունքում` «Ռեալի» պարտքը կրճատվել է 27,4%-ով և կազմում է 90,6 մլն եվրո. տեղեկացնում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում