Հայաստանը վճարում է բոլորի փոխարեն
Հայաստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վիլնյուս այժմ հարցականի տակ է, չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կնքել ցանկացող բոլոր թեկնածու երկրներից առաջատարը հենց Հայաստանն էր:
Ինչևիցե, դրա փոխարեն կամ դրանով հանդերձ` Սերժ Սարգսյանը հայտնել է պատրաստակամություն դառնալ 4-րդ նախագահը` ՌԴ, Ղազախստանի և Բելոռուսի նախագահներից հետո, ով կանդամագրվի Մաքսային միությանը: Այստեղ, սակայն, խնդիրը միայն Հայաստանը չէ, պարզապես հենց նրան բաժին ընկավ վճարելը բոլոր այն երկրների փոխարեն, որոնք պետք է ստորագրեին համաձայնագիրը. գրում է «Газета.Ru»-ն` հղում տալով «РИА Новости»-ին:
Հայկական կողմի մեկնումը Վիլնյուս, սակայն, չէր անդրադառնալու ՌԴ և վերջինիս հեղինակության վրա, չէր անդրադառնալու նույնիսկ Հայաստան – Ռուսաստան հարաբերությունների վրա, մանավանդ որ եվրոպացիներն իրենք չեն բացառում երկուստեք` և՛ Ասոցացման համաձայնագրին, և՛ Մաքսային միությանը ինտեգրվելը: Եթե անգամ հենց այդպես էլ լինի, և Վիլնյուսում տեղի ունենալիք հանդիպումը կայանա, միևնույն է, այն նախկինի պես արժևորված չի լինի: Եվ եթե անգամ վերանայվեն միայն հայկական կողմի փաստաթղթերը, միևնույն է, վերանայման ստվերը տարածվելու է նաև մյուս երկրների վրա: Ըստ որում, ստվերումը լինելու այն նույն չափով, որ չափով և բոլորի փոխարեն հատուցեց Հայաստանը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից