Մոուրինյուի համար պատրաստ եմ մեռնել. Իբրահիմովիչ
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուինյուի մասին: Շվեդ ֆուտբոլիստը բարձր է գնահատում պորտուգալացի մասնագետի մարզչական որակները:
«Մոուրինյուն այն մարդն է, ում համար պատրաստ եմ մեռնել: Նա բառացիորեն ապրում է և շնչում ֆուտբոլով օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Ես երբեք նման մարզչի չեմ հանդիպել, ով այդքան տեղեկացված է մրցակցի մասին: Նա գիտի ամեն ինչ, նույնիսկ երրորդ դարպասապահի կոշիկի համարը: Մոուրինյուն կապ է հաստատում յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ: Նա տեղյակ է քո ընտանիքի, երեխաներիդ հետ հարաբերությունների մասին, ինչպես նաև նա երբեք չի բղավում: Իսկ Գվարդիոլան վախկոտ է»,-Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում