Հիվանդությանս ամիսներին «Բարսան» ինձ չի վճարել. Աբիդալ
Սպորտ
Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» պաշտպան Էրիկ Աբիդալը խոսել է կատալոնյան ակումբի հետ ունեցած խնդիրների մասին:
Ֆուտբոլիստը նշել է, որ իր հիվանդության շջանում կատալոնյան ակումբն իրեն աշխատավարձ չի տվել:
«Խնդիրը պայմանագրի ավարտի մեջ էր: Ակումբը կարող էր կամ երկարաձգել, կամ հրաժավել: Դա դժվար էր ընդունելը, սակայն ես ընտրության հնարավորություն չունեի: Այդ ամենը փողի հետ չէր կապված, չէ՞ որ «Բարսելոնան» չէր վճարում ինձ հիվանդությանս ամիսներին: Սակայն հիմա կատալոնյան թիմը անցյալում է: Այժմ ես «Մոնակոյի» խաղացող եմ, ինչի համար շատ ուրախ եմ»,-Աբիդալի խոսքերը մեջբերում է L'Equipe-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում