Դժվար է ասել՝ ինչու Օզիլն այլևս պետք չէր «Ռեալին» .Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Գարեթ Բեյլի և Մեսութ Օզիլի տրանսֆերները:
«Օզիլի տեղափոխությունն իսկական պայթյուն էր: Դժվար է ասել, թե ինչու նա այլևս պետք չէր «Ռեալին», հնարավոր է` գումար էր անհրաժեշտ: Նախկինում Դորտմունդում նույնպես ծախսվում էին մեծ գումարներ: Սակայն այն, ինչ կատարվում է Անգլիայում, կարող եմ խելագարություն անվանել: 100 մլն Բեյլի համար: Կարևորն այն է, որ այդ գումարը մնա ֆուտբոլում: Հնարավոր է, Պերեսը գիտի մի բան, ինչը չգիտեն ուրիշները: Սակայն չեմ հասկանում ինչպես նա կարողացավ այդքան գումար վճարել մեկ ֆուտբոլիստի համար»,-Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում