Դժվար է ասել` «սա շատ լավն է, սա շատ վատը». Կիրո Մանոյան
Հայաստան
Անդրադառնալով Հայաստան – Ռուսաստան և Հայաստան – ԵՄ վերջին իրադարձություններին` ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դեռևս չհրապարակված համաձայնագրերում գաղափարական - բովանդակային անհստակություններն ակնհայտ են, ուստի` դժվար է ասել` «սա շատ լավն է, սա շատ վատը»:
Այնուամենայնիվ, հայկական կողմի` Մաքսային միությանն ինտեգրվելու որոշումը չի խոչընդոտում Հայաստան – ԵՄ հարաբերություններին, և Հայաստանի նմանօրինակ քայլն ամենևին չի նշանակում, թե նա «լքում է եվրոպական վեկտորը», իսկ հայ հասարակությունը վերադառնում է «նախկին Խորհրդային միություն»:
Ըստ Կ. Մանոյանի` սխալ են որոշման ձևաչափը, պատճառները, այլ ոչ բուն որոշումը` հստակ արդյունքներ չխոստացող` «ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, Խորը ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որոնք կոնկրետ արդյունքներ անմիջապես չէին տա»,-շեշտեց Կ. Մանոյանը:
Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը, սակայն, չի նշանակում անմիջական մասնակցություն` «Որոշումը չի նշանակում, որ վաղն առավոտյան կամ երկու ամսից մաս ենք կազմելու Մաքսային միության»,- ընդգծեց ՀՅԴ Հայ Դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը: Ամփոփելով խոսքը` Կ. Մանոյանը նշեց, որ նախքան որոշումն ընդունելը, ՀՀ կառավարությունը պետք է նախապատրաստեր հայ հասարակությանը: Քանի որ նախապատրաստական և իրազեկման աշխատանքներ չեն իրականցվել, ուստի` բնական էր նաև հանրության համապատասխան արձագանքը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից