«ՎԵՀ»-ը` սահմանամերձ գյուղում
Հասարակություն
«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ նախաձեռնությամբ», «ՎԵՀ» Վերածննդի երիտասարդներ հիմնադրամը Սեպտեմբերի 5-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում էր:
Հիմնադրամի տնօրեն Մայ Անուշավանյանը ասաց,- ՎԵՀ-ը մայրաքաղաքում, օգոստոս ամսվա ընթացքում պարբերաբար կազմակերպում էր գրենական իրերի հավաք, որին միացան և՛ անհատ քաղաքացիներ, և՛ արվեստագետներ ու կազմակերպություններ: Այս ծրագրով մեր նպատակն էր աջակցել սահմանամերձ գյուղերին, ցավոք մեր հնարավորությունը ներեց լինել առայժմ միայն Վարագավանում, շուտով կլինենք նաև Ներքին Կարմիր աղբյուր գյուղում:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարինե Գևորգյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչ ծրագրեր են սպասվում հիմնադրամի կողմից առաջիկայում, ասաց,-
«ՎԵՀ»-ի առաջիկա ծրագրերից միայն մեկը կասեմ այս պահին,հաջորդիվ մեր աջակցությունը պիտի ունենանք Լոռու մարզի գյուղերից մեկին, իսկ քանի դեռ չենք իրականացրել նախապես այդ մասին անիմաստ է խոսելը:
Նշենք, որ Վեհ հիմնադրամը նորաստեղծ է, սակայն հասցրել է արդեն հաջողությամբ իրականացնել մի քանի բարեգործական ծրագրեր:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող