Երթ. «Երևանը մեր քաղաքն է, City չէ» (ֆոտո)
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Ազատագրե′նք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնությունը Երևանում երթ էր կազմակերպել: Այն սկսվեց Մշակույթի նախարարության շենքի մուտքի մոտից: Երթի մասնակիցները եղան նաև Գլխավոր դատախազության, Քաղաքապետարանի, ինչպես նաև Փակ շուկայի մոտ:
«Մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում հանցագործություն, տեղի է ունենում մշակութային ժառանգության ոչնչացում: Անթույլատրելի է, երբ մշակույթի նախարարության աշխատակիցները այսօր և ընդհանրապես անտարբերություն են ցուցաբերում: Նման գործունեությունը հանցագործություն է մեր պետության, պետականության և ազգի նկատմամբ»,- Մշակույթի նախարարության շենքի մոտ հայտարարեց մասնակիցներից մեկը:
Գլխավոր դատախազության մոտ ելույթ ունեցավ նաև Նախախորհրդարանի նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը: Նա իր ելույթում նշեց, որ երբ ադրբեջանցիներն են վերացնում մեր հուշարձանները, մենք երևույթը բարբարոսություն ենք կոչում, բայց այժմ ինքներս ենք վերացնում մեր հուշարձանները:
Երթի մասնակիցների ձեռքին կան հայկական դրոշներ, պաստառներ տարբեր գրություններով` «Երևանը մեր քաղաքան է City չէ», «Ազգային մնայուն արժեքներին կեղտոտ ձեռքերով չկպչել» և այլն:






















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող