Չեխիա-Հայաստան. առաջին խաղակեսն ավարտված է
Սպորտ
Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում ավարտվեց Չեխիա-Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը:
Խաղի սկզբնամասն անցավ չեխերի բացահայտ առավելությամբ: Սակայն դա չխանգարեց Վարդան Մինասյանի սաներին գրավել Պետեր Չեպի պաշտպանած դարպասը: Իր գեղեցիկ գոլով աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը: Սա միակ գոլն էր առաջին խաղակեսում:
Նշենք, որ Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով փոխարինվեց: Խաղադաշտ մտավ Լևոն Հայրապետյանը:
Առաջին 45 րոպեների ընթացքում մեր թիմի կազմում դեղին քարտ ստացան Օզբիլիսը, Արզումանյանը և Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում