Նանան ամուսնացե՞լ է (ֆոտո)
Հասարակություն
Այսօր էլեկտրոնային լրավամիջոցներում լուրեր տարածվեցին, որ երգչուհի Նանան ամուսնացել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա ընտրյալը մեծահարուստ է: Հարսանիքը եղել է շքեղ և կայացել է նորաբաց ռեստորանային համալիրներից մեկում:
esyes.am կապ հաստատեց երգչուհու մենեջերի՝ Պողոս Ամիրխանյանի հետ, ով ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը. «Մենք չենք ցանկանում մեկնաբանել այս լուրը»: Պողոսը չցանկացավ խոսել այս մասին, նույնիսկ, որպեսզի խոսակցությունների ալիքը մարի: «Այս թեման շատ քննարկվեց, երկու օրվա համար ինֆորմացիան այնքան շատ էր… Անգամ նշվել էր, թե որտեղ է նշվել հարսանիքը և այլն: Ուղղակի մի բան կասեմ՝ Նանան վերջերս հարցազրույց էր տվել ամսագրերից մեկին, որում նշել էր՝ Աստված առաջ, շուտով կամուսնանամ: Այդ խոսքերն ավելի քան օգտագործվեցին: «Շուտովը» եկե՞լ է, թե՝ ոչ, կարծում եմ, խիստ անձնական է: Լուրը հերքենք, թե հաստատենք, միևնույնն է, քննարկումները շարունակվելու են, ու մենք միշտ էլ քննարկման առանցքում ենք լինելու»,- ասաց Պողոսն ու հավելեց, որ առաջիկայում, հավանաբար, մամուլի ասուլիս կկազմակերեն ոչ միայն այս, այլև վերջին շրջանում Նանայի անվան հետ կապված այլ լուրերի թեմաներով, սակայն խոստացավ մեզ հետ այդ մասին խոսել մինչ մամուլի ասուլիսը:)
Մանրամասն` այստեղ:



















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող