43-ամյա կին վարորդը Mitsubishi Pajero-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա երեխային (ֆոտո)
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Մելանյա Տոնոյանը իր կողմից վարած Mitsubishi Pajero մակնիշի 64 PM 444 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի վարչական շրջանի Հասրաթյան փողոցում գործող Մալաթիա- Սեբաստիա ՓԲԸ Կռունկ ընկերության մոտ գտնվող հանրակացարնի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա Էդգար Կոստանդյանին: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել և ոստիկանության զորքերի 1033 զորամասի ենթասպա Տիգրան Գևորգյանի օգնությամբ երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Տեղափոխելուց հետո վրաերթի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Աբելյանը և տեսուչ Արմեն Հարոյանը:
Մանրամասն` shamshyan.com-ում:




















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող