«Մենք եկել էինք հաղթելու». Վարդան Մինասյան
Սպորտ
«ԷԴԵՆ» մարզադաշտում ավարտվեց Վարդան Մինասյանի մամլո ասուլիսը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հաղթանակից հետո նշեց.
«Մենք ուզում էինք հաղթել, մենք եկել էինք հաղթելու: Չեխերից ոչինչ չենք խլել: Խաղացինք մեր մաքսիմումով: Մեր երեք փոխարինումն էլ եղել են ստիպված: Մալթայի մասին չենք մտածում, միայն առաջ ենք նայում, կորցրածը հետ չես բերի:
Բերեզովսկու փոխարինումով խաղի պլանը փոխվեց: Նա ծնկի վնասվածք ունի, դեռ պետք է հետազոտվի: Երկրորդ տեղի համար պայքարում իմ ֆավորիտը միշտ էլ Հայաստանի հավաքականն է: Հայրապետյանի խաղը ինձ գոհացրեց:
Մենք հեռու չենք նայում: Այս պահին հետաքրքրում է միայն Դանիայի խաղը: Դանիայի խաղին մոտենում ենք երկու կորուստով: Մովսիսյանն ու Արզումանյանը չեն խաղա որակազրկումների պատճառով»,- Մինասյանի խոսքերը մեջբերում է football365.am-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում