«Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք». Հենրիխ Մխիթարյան
Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը հետևյալ կարծիքը հայտնեց Չեխիայի դեմ խաղում արտագնա հաղթանակի վերաբերյալ.
- Կարևորն այն է, որ հաղթեցինք: Տղաները 1-1 հաշվի ժամանակ կամային հատկանիշներ դրսևորեցին: Կարող եմ ասել, որ բոլոր հաղթանակներն էլ դժվարությամբ են տրվում: Ճիշտ է, ունենք չորս-հինգ կորուստ, բայց հիմա ամենակարևորը վերականգնվելն է: Մարզիչը կորոշի, թե մյուս խաղում ում հետ կխաղանք:
- Այսօր քո նկատմամբ կա՞ր անհատական հսկողություն:
- Եթե կար էլ, չզգացի, քանի որ երկու խաղակեսերում կային դեպքեր, երբ ազատ էի: Կարևոր էր, որ հաղթեցինք, ու թե ինչ կխոսեն հաղթանակի մասին, էլ կարևոր չէ: Այս հաղթանակով բոլորի բերանը փակեցինք:
- Պետր Չեխն ասաց, որ բախտի գործոն կար:
- Երևանում էլ իրենց բախտը բերեց: Բոլոր խաղերում էլ մեկի բախտը բերում է:
totalfootball.am


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում