Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի անկախությունը
Քաղաքական
«Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության' Մաքսային միության անդամակցության և այդ քայլով գործնականում եվրաինտեգրման իր հայտարարած կուրսից հրաժարվելու կապակցությամբ, արձանագրում է
1. Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե արտաքին ճնշումների:
2. Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաղթանակների խորհրդանիշն է, և հնարածին ու անթույլատրելի է այն ներկայացնել' որպես ներկայիս դժվարությունների և բացթողումների պատճառ:
3. Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա' որպես ինքնիշխան պետության գոյությունը:
Ելնելով այս ամենից, «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ
Հայտարարում է շահագրգիրռ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական և քաղաքական գործիչների հետ քննարկումների գործընթաց սկսելու մասին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող