ՀՀԿ-ում մի լավ, լիաթոք ծիծաղե՞լ են ԵԺԿ-ի վրա
Հայկական Մամուլ
Նախօրեին ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի նկատմամբ իրականացված ճնշումների մասին խոսակցությունները «ծիծաղելի են»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է նաև ՀՀԿ-ն, Բրյոսելում տեղի ունեցած քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունել, որով դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը:
Արդյո՞ք այս բանաձևի նախագծի ընդունումից հետո ՀՀԿ-ում մի լավ, լիաթոք ծիծաղել են ԵԺԿ-ի վրա: Երեկ թերթի թղթակիցը Էդուարդ Շարմազանովին խնդրել է մեկնաբանել այս երկու հայտարարությունները:
«Մենք հարգում ենք բոլոր գործընկերների կարծիքը, բայց մենք ունենք իրական պատկերը, իսկ իրական պատկերը հետևյալն է, որ մենք մեր ցանկությամբ և նախաձեռնությամբ որոշել ենք անդամակցել Մաքսային միությանը, քանի որ դա շահեկան է մեր տնտեսության զարգացման համար»,- շատ լուրջ տոնով, առանց ծիծաղի որևէ նշույլի պատասխանել է ՀՀԿ խոսնակը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը