«Ավելի լավ է էսպես, քան Վազգեն Խաչիկյանի հետ՝ կագեբեի պադվալում»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Մոսկվայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը նախօրեին պատմել է, թե ինչքան է զարմացել Մոսկվայի Սոկոլնիկիի շուկայում Լոռվա նախկին մարզպետ Արամ Քոչարյանին տեսնելով:
Պարզվում է՝ նա այդ մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» է, նստում է մի փոքրիկ «բուդկայում» և ղեկավարում սրանց աշխատանքը:
Երբ մեր հայրենակիցն իր զարմանքն է հայտնել, թե ինչով է զբաղված նախկին մարզպետը, վերջինս հանգիստ նկատել է.
«Ավելի լավ է էսպես, քան Վազգեն Խաչիկյանի հետ՝ կագեբեի պադվալում»: Հիշեցնենք, որ նա 2005-2006թթ. աշխատել է Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահի տեղակալ:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը