Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Դանիայի հետ խաղը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բաց կթողնի Աշխարհի 2014-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Հայ ֆուտբոլիստը երեկ չեխերի հետ կայացած հանդիպմանը դեղին քարտ ստացավ, որ երկրորդն էր այս ընտրական փուլում: Մովսիսյանը առaջին դեղինը ստացել էր Չեխիայի ընտրանու հետ առաջին հանդիպման ժամանակ, որ կայացել է Երևանում և ավարտվել հյուրերի հաղթանակով 3:0 հաշվով:
«Գիտեինք, որ Պրահայում հեշտ չի լինելու: Դեղին քարտս ծանր ընդունեցի: Դանիայի հետ տնային խաղում տրիբունայում նստելն ու խաղի արդյունքին սպասելն ինձ համար դժվար կլինի»,-նշել է Մովսիսյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում