Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց Էյսեբիոյին (տեսանյութ)
Սպորտ
Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարիհ 2014-ի ընտրական փուլում Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչի արդյունքում պորտուգալացին գերազանցեց Էյսեբիոյի ռեկորդը: Վերջինս Պորտուգալիայի ընտրանու երկրորդ ռմբարկուն էր, ով իր հաշվին գրանցել էր 41 գոլ:
Այժմ «Ռեալի» ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում դարձել է 43 գոլի հեղինակ և դարձել երկրորդ լավագույն ռմբարկուն: Ռեկորդը պատկանում է Պեդրու Պաուլետային, ով աչքի է ընկել 47 անգամ:
Նշենք, որ սա Ռոնալդուի առաջին հեթ-տրիկն է ազգային հավաքականի կազմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում