«Փարքինգ սիթին» շտկել է տեխնիկական բացթողումը
Հայաստան
Բազմաթիվ քաղաքացիներից Լուրեր.com-ը բողոքներ էր ստանում, որ «Օրանժ» ապրանքանիշի բջջային օպերատորի հեռախոսահամարներից հնարավոր չէ վճարումներ կատարել «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ծառայությունների դիմաց:
Զանգահարեցինք մայրաքաղաքի ավտոկայանատեղիների վճարային համակարգերի ծրագրային սպասարկող «Լոկատոր» ընկերություն, որտեղից պատասխանեցին, որ իրենք զբաղվում են միայն ծառայության ծրագրային ապահովմամբ և «Օրանժ»-ի վճարային համակարգերի հետ կապ չունեն: Ընկերության աշխատակիցն առաջարկեց դիմել «Փարկինգ սիթի սերվիս» ընկերություն: Մեր հարցին ի պատասխան՝ «Փարքինգ սիթի սերվիս»-ի աշխատակցուհին պատասխանեց, որ եղել են տեխնիկական թերություններ, սակայն դրանք վերացվել են, և ծառայությունը հասանելի է դարձել նաև «Օրանժ»-ի բաժանորդների համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից