Գյուղատնտեսական երկուշաբթիները կմեկնարկեն «Հայաստանի պարենային անվտանգություն» թեմայով
Հայաստան
Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի սրահում կմեկնարկի հանրային բաց քննարկումների և բանավեճերի ամենշաբաթյա ծրագիրը:
Քննարկման առաջին թեման ընտրվել է «Հայաստանի պարենային անվտանգությունը», հաշվի առնելով պարենային ինքնաբավության հետ կապված այսօրվա մարտահրավերները:
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կմասնակցեն գիտնականներ, ՀԿ ներկայացուցիչներ, կբանախոսեն ոլորտի պատասխանատուները՝ տեսապատկերված ցուցադրությամբ ներկայացնելով Հայաստանի պարենամթերքների ինքնաբավության ընդհանուր մակարդակը, կպատասխանեն թեմատիկ հարցերի: Թեման կդիտարկվի երկրի սոցալ-տնտեսական և քաղաքական համատեքստում, կհրապարակվեն օրվա օպերատիվ տվյալները, կներկայացվեն այս տարվա կանխատեսումները:
Նոր նախագծի շրջանակում հետագա քննարկումների համար նախանշված են Հայաստանի անտառների պահպանության և զարգացման, սննդի անվտանգության հիմնախնդիրները, պտուղբանջարեղենի մթերման և արտահանման քաղաքականությունը, գյուղացիական տնտեսությունների խոշորացման ծրագրերը:
Հեռուստատեսային լրատվական ծրագրերի ղեկավարների, պարբերականների խմբագիրների մասնակցությունը խիստ օգտակար կլինի, որովհետև, տվյալ մեդիառեսուրսի քաղաքականությունից ելնելով, նրանք նոր թեմաներ ու ձևաչափեր առաջադրելու հնարավորություն կստանան:
Հիշեցնենք, որ բոլոր լրատվամիջոցների և հասարակական շահագրգիռ կազմակերպությունների մուտքն ազատ է. յուրաքանչյուր երկուշաբթի ժամը 12.00-13.30-ը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժին


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից