Ֆուտբոլի բակային մրցաշար՝ Վանաձորում
Սպորտ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և «Լոռու ուսանողական միավորում» ՀԿ-ն սեպտեմբերի 10-20-ը Վանաձորում կանցկացնեն ֆուտբոլի բակային պատանեկան մրցաշար։ Նշենք, որ հենց Վանաձորի պատանեկան թիմերն են դիմել ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնին նման ծրագիր կազմակերպելու համար։
Բակային ֆուտբոլի առաջնությանը կմասնակցի նախապես ընտրված 11 թիմ, որոնց կազմում խաղում են 14-16 տարեկան պատանիներ։ Առաջնությունը կանցկացվի ֆուտզալի կանոնակարգով և օլիմպիական կարգով: Հաղթող երեք թիմերը կպարգևատրվեն գավաթներով և անհատական պատվոգրերով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում