Չեխիա-Հայաստան խաղի արդյունքի պատճառով մրցակցին մեծ ուշադրություն պետք է դարձնենք. Բոնուչի
Սպորտ
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին իր կարծիքն է հայտնել երեկ տեղի ունեցած Իտալիա - Բուլղարիա ընտրական խաղի մասին:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է իտալացիների հաղթանակով` 1:0 հաշվով:
«Բուֆոնը մեզ համար նվաճեց այս հաղթանակը: Պատահական չէ, որ նրանք խմբում երկրորդ տեղում են գտնվում: Մենք դեռ դուրս չենք եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ մաս: Այնպես որ, Թուրինում պետք է ձգտենք հասնել մեզ անհրաժեշտ արդյունքին: Գիտենք Չեխիա -Հայաստան հանդիպման արդյունքի մասին, այդ պատճառով էլ մրցակցին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք»,–Բոնուչիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին իտալացիները սեփական հարկի տակ կընդունեն չեխերին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում