Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ Մելիքյան Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան Խոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից ՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասին Երևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր Երևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառով #ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 

Այսօր դերասան Զարեհ Տեր – Կարապետյանի ծննդյան օրն է (ֆոտո)

Գիտություն և Մշակույթ

Դերասան Զարեհ Տեր – Կարապետյանը ծնվել է 1921 թ. սեպտեմբերի 7-ին:

1946 թ. Իրանից հայրենադարձվել է Հայաստան և ընդունվել Երևանի Թատերական ինստիտուտ: Ուսումը ավարտելուց հետո, երկու տարի աշխատել է Գորիսի Վաղարշյանի անվան շրջանային պետական թատրոնում, որտեղ մարմնավորել է մի շարք մեծ ու փոքր դերեր` Օգսեն` «Պաղտասար ախպար», Տոնինո և Ձանետո` «Վենետիկյան երկվորյակներ» և այլն: 1952 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան: Խաղացել է շուրջ 100 թատերական դեր` Գավրոշ` «Թշվառները», Տարտարեն` «Հռչակավոր կապիտանների ակումբը», Զավեն' «Երաժշտախումբ», Նինուաս` «Եղիցի երկիր», Իցկո Մարգուլիս` «Արտիստը», Պրոֆեսոր' «Սուրի և Սամի արկածները», Պետուխով` «Մի քաղաքի պատմություն», Լենին` «Հանուն հեղափոխության», Ոսկան` «Չար ոգի» և այլն: Նկարահանվել է «01-99», «Տժվժիկ», «Կրակ», «Ապրիլ», «Ընկեր Փանջունի» ֆիլմերում: Եղել է «01-99» ֆիլմի սցենարի հեղինակը: Արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Մահացել է 1996 թ. հոկտեմբերի 25-ին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «sevakamsagir.do.am» զետեղված «Գաղտնի հանդիպում Զարեհ Տեր-Կարապետյանի հետ» /2011 թ./ նյութը:

Սեպտեմբերի 27, Երևանի Կամերային թատրոն: Մուտքը միայն հրավիրատոմսերով: Մասնակիցները հրավիրվում են գաղտնի հանդիպման Զարեհ Տեր-Կարապետյանի հետ:

Ցավոք, մեր սերունդն արդեն չգիտի, ով է Զարեհ Տեր-Կարապետյանը: Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան, Մարդ' մեծատառով: Բարության և առաքինության, ազնվության և համեստության օրինակ: Բայց եկեք առաջ չանցնենք, որպեսզի ես կարողանամ պատմել ամեն ինչ' ամենայն մանրամասնություններով:

…Մտա Կամերային թատրոն: Դուք եղե՞լ եք այդ թատրոնում: Երևի այն Երևանի ամենագողտրիկ թատրոնն է: Դահլիճի դռների մոտ ձեզ են դիմավորում տիկնիկներ, երևի ջազբանդ է, համենայն դեպս թմբկահարը, դաշնակահարը և կատարողները ներկա են, պակասում է միայն երաժշտությունը: Դահլիճի դռների մոտ ձեզ է ժպտում ձեր իսկ արտացոլանքը. ամբողջ պատը` հատակից մինչև առաստաղ հայելապատ է: Վերջապես մտնում եք դահլիճ: Բեմը և դահլիճը լուսավորված են կանաչ, կարմիր, դեղին լույսերով: Բեմի խորքում արտացոլվում են մարդիկ. այս պատը նույնպես հայելի է: Բեմի երկու կողմերում ծաղկեփնջեր են` կարմիր և սպիտակ վարդեր, սեր և բարություն: Իսկ բեմի կենտրոնում էկրանն է: Լույսերը մարում են, և սկսվում է միջոցառումը:

…Հասմիկ Տեր-Կարապետյանի ձայնը պատմում է մանկության և հոր մասին, իսկ էկրանին մեկը մյուսի հետևից հայտնվում են Տեր-Կարապետյանների ընտանեկան լուսանկարները: Հետո հանկարծ դստեր ձայնը լռում է, և էկրանին է հայտնվում ինքը` Զարեհ Արիստակեսիչը, բայց ոչ որպես Զարեհ Տեր-Կարապետյան, այլ որպես Այգեպան, Կոճակ կամ Անդրո` դերասանը բեմում է: Ֆիլմում տեղ են գտել նաև ընտանեկան նկարահանումներ, և մենք կարող ենք տեսնել դերասանին ոչ միայն բեմում, այլև կյանքում և ընտանիքում:

Վերջանում է ֆիլմ-հուշը: Բեմը նորից լուսավորվում է կանաչ-կարմիր լույսերով, և մեկը մյուսի հետևից բեմ են բարձրանում արտիստի ընկերները, խաղընկերները և բարեկամները: Այստեղ են Ազատ Գասպարյանը, Լևոն Իվանյանը, Երվանդ Ղազանչյանը, Վարսիկ Գրիգորյանը` արտիստի կինը, բնականաբար Հասմիկ Տեր-Կարապետյանը` դուստրը: Մտերիմները պատմում են Նրա մասին ջերմությամբ և քնքշանքով:

Նա Մարդ էր, որ կարող էր լռել: Նա Մարդ էր, որ կարող էր լսել: Չափազանց ուշադիր էր ամեն ինչի հանդեպ և շատ համեստ էր: Երբեք չէր ծուլանում խորհուրդ տալ, բայց սիրում էր լռել… Այսօր կլրանար նրա 90-ամյակը: Ոչ, այսօր լրացավ նրա 90-ամյակը, որովհետև ասօր նա այնտեղ էր` Կամերային թատրոնի գողտրիկ դահլիճում, մտերիմների շրջանում:

Ներկաները բողոքում են. ինչո՞ւ է Զարեհ Տեր-Կարապետյանի 90-ամյակը նշվում այս «գաղտնի ժողովում», ինչո՞ւ չկա մշակույթի նախարարը, ինչո՞ւ նրան չեն շնորհում ժողովրդական արտիստի կոչում: Ինքը` «ժողովրդական արտիստը» իհարկե համեստորեն լռում է, բայց նրա փոխարեն խոսում են ուրիշները:

Մոռացա ասեմ ամենակարևորը: Այսօր նաև Հասմիկ Տեր-Կարապետյանի գրքի շնորհանդեսն էր: Գիրք-հուշ, նվիրված հորը, խորագրված` «Նամակ հայրիկիս, հասցեն` Դրախտ»: Դուստրը համոզված է, որ հայրը Դրախտում է, իսկ ես համոզված եմ, որ նամակը անպայման կհասնի հասցեատիրոջը …

 
Սեյրան Խաթլամաջյան- Զարեհ Տեր-Կարապետյանի դիմանկարը («Երևանցիներ» նկարաշարքից) (1983)
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին
Ամենադիտված