Նրանց բախտը բերեց. Պետեր Չեխ
Սպորտ
Աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ Հայաստանի ընտրանուն 2:1 հաշվով զիջելուց հետո Չեխիայի դարպասապահ Պետեր Չեխն անդրադարձել է խաղին.
«Այժմ մենք ստիպված ենք հաղթել մնացած 3 խաղում, որոնցից մեկը` իտալացիների հետ: Հայաստանի հետ խաղում մենք շատ հնարավորություններ ունեցանք. ցավոք, մեր արդյունավետությունը շատ ցածր էր: Իսկ մրցակիցն, ընդհակառակը, օգտվեց իր հնարավորությունից: Առաջին գոլը լավ հարված էր: Ֆուտբոլիստի մոտ նման հարված կստացվի 300-ից միայն մեկը: Իսկ երկրորդ գոլի ժամանակ նրանց բախտը բերեց: Միանգամից հիշեցի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունը՝ կրկին վերջին վայրկյաններին գոլ ընդունեցի»,- Չեխի խոսքերը մեջբերում է չեխական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում