Արթուր Բաղդասարյանն ապշեցրել է բոլորին. «Новости-Грузия»
Հայաստան
ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ Վրաստանի և Աբխազիայի կառավարությունները տվել են իրենց համաձայնությունը երկաթգծի` աբխազական հատվածի բացման հարցի վերաբերյալ: Ըստ ՀՀ ԱԽ քարտուղարի` ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթգծի հարցը քննվել է ՀՀ և ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով վերոհիշյալին` Վրաստանի` ՌԴ հարաբերությունների կարգավորման գծով փոխնախարարի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել է, որ վրացական կողմը երկաթգծի` աբխազական հատվածի բացման հարցի շուրջ բանակցություններ չի վարում ՌԴ կողմի հետ. հայտնում է «РИА Новости»-ն` հղում տալով «Новости-Грузия» ընկերությանը: «Եթե ռուսական կողմից լինի որևէ առաջարկ, ապա մենք պատրաստ ենք լսել, թե ինչպես են իրենք պատկերացնում երկաթգծի վերականգնման հարցը: Մենք չենք ասում, թե երբեք չենք բանակցի նշված հարցի շուրջ: Պարզապես, եթե բանակցությունը կայանա, ապա կառաջնորդվենք Վրաստանի տարածական ամբողջականության պահպանման սկզունքով»,-ընդգծել է Աբաշիձեն:
Բաղդասարյանի հայտարարությանն անդրադարձել է նաև աբխազական կողմը` ի դեմս Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Բժանիայի: «Երկաթգծի աբխազական հատվածի բացման հարցը երակար ժամանակ չի բարձրացվել ո՛չ ռուս – աբխազական երկխոսության, ո՛չ էլ որևէ այլ ձևաչափի շրջանակներում»,-նշել է Բժանիան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից