«Մեր հավաքականը պահպանում է աշխարհի առաջնությանը մասնակցելու իր շանսերը». Արզումանյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոբերտ Արզումանյանը Աշխարհի առաջնության ընտրական փուլում չեխերի նկատմաբ 2:1 հաշվով հաղթանակից հետո համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հավաքականը պահպանում է աշխարհի առաջնությանը մասնակցելու իր շանսերը:
«Պրահայում շատ բարդ խաղ ստացվեց, տեմպը բարձր էր: Պարտվողի դերում հայտնվելով դաշտի տերերը ճնշում սկսեցին գործադրել և գոլ խփեցին, իսկ մենք կամք ցուցաբերեցինք և հաղթանակ կորզեցինք: Համոզված եմ, որ այժմ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պայքարի հնարավորություն ունենք: Հասկանալի է, որ Իտալիայի ընտրանուն չենք կարող անցնել, սակայան Հայաստանը, Չեխիան Դանիան և Բուլղարիան երկրորդ տեղը գրավելու համար հավասար հնարավորություններ ունեն: Այդ պատճառով էլ անպայման պետք է հաղթենք դանիցիներին»:
Անդրադառնալով վնասվածքներին` Արզումանյանը նշել է.
«Ինձ անհանգստացնում է ծունկս:Շնորհիվ ակուբի բժիշկներին ցավ գրեթե չեմ զգում և լավ մարզավիճակ եմ ձեռքբերում: Հոսով եմ ամեն ինչ կարգին կլինի և կկարողանամ ցուցադրել իմ խաղամակարդակը: ցանկանում եմ «Ակտոբեի» հետ դառնալ չեմպիոն, իսկ հավաքականի հետ հասնել անցումային փուլի խաղերին: Ոից հետո կզբաղվեմ ոտքիս վնասվածքի բուժմամբ, որպեսզի նոր մրցաշրջանին ամբողջությամբ պատրաստ լինեմ», - Արզումանյանի խոսաերը մեջբերում է sport-express-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում