Վրաստանում «գողական աշխարհի» 13 անդամ է ձերբակալվել
Վրաստան
Երեկ երեկոյան Վրաստանի իրավապահ մարմինները հատուկ օպերատիվ գործողությունների արդյունքում Մարնեուլիի և Դմանիսիի շրջաններում «գողական աշխարհում» ներգրավված լինելու մեղադրանքով ձերբակալվել է 13 քաղաքացի: Տեղեկությունների համաձայն` նրանցից 9-ը դատվածություն ունեն ծանր հանցանք գործելու համար:
Բոլորը 13 քաղաքացիները ձերբակալվել են իրենց սեփական տներում, որտեղ խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենքեր և թմրամիջոցներ:
Հետաքննությունը պարզել է նաև, որ նրանք եղել են արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» անմիջական ենթակայության տակ: Մասնավորապես, 8 հոգուց բաղկացած խմբավորումը կատարել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող «օրենքով գողի» հատուկ հանձնարարությունները: Իսկ 5 հոգուց բաղկացած խմբավորումը ղեկավարել է Ադրբեջանի բանտերից մեկում գտնվող «օրենքով գողի»` Նադիր Սալիպովը (մականունը` «Գուլու»:
Ձերբակալված կասկածյալներին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող