Հրդեհ` «Ֆիզոթերապիայի հիվանդանոցի» տանիքում
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 7-ին` ժամը 16:43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օրբելի փողոցի թիվ 41 հասցեում գտնվող «Ֆիզոթերապիայի հիվանդանոցի» տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ ՕԽ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 17:34-ին:
Այրվել են ՀՀ ԱՆ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի» տանիքի փայտե կառուցատարրերը` 70քմ մակերեսով:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող