Բակո Սահակյանը հանդիպել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին եւ անելիքներին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը Երեւանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է խաղողագործության զարգացմանը հանրապետությունում: Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան