Խոշոր ավտովթար` Բուրաստանի գյուղապետարանի դիմաց
Արտակարգ Պատահար
Այսօր սեպտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բուրաստան գյուղի գյուղապետարանի դիմաց բախվել են «Գազ 32213» մակնիշի 1221 Լ համարանիշի եւ «Իժ» մակնիշի 28 ԼՕ 388 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետեւանքով «Իժ»-ը կողաշրջվել է, իսկ «Գազել»-ը' գլխիվայր շրջվել: Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են Արարատի հիվանդանոց, իսկ մեկը' Երեւան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները' դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը 'քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիները, եւ տեղամասային տեսուչը, ում ավելի շատ գյուղում ճանաչում են որպես «Թաղային Յուրա»: Նրանց ուժերով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Այս պահին ժամանել են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի քննիչները' Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ով վթարի վայրում ղեկավարում է քննչական աշխատանքները: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: «Գազել»-ը սպասարկում էր Երեւան-Արտաշատ երթուղին:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող