Կարմրահերներ. նրանք այնքան քիչ են հայկական շոուբիզնեսում (ֆոտո)
Հասարակություն
Մազերի կարմիր գույնը միշտ չէ, որ միանշանակ է ընդունվում հանրության կողմից` լինի դա շարքային քաղաքացի, թե հանրային դեմք: Այնուամենայնիվ, հայկական շոուբիզնեսում նույնպես կան համարձակներ, ովքեր իրենց մազերի համար ընտրել են այս գույնը: FashionYan-ի այս գրառումը հենց նրանց մասին է:
Ամենավառ օրինակը, թերևս, դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է, ով իր դերասանական կարիերայի սկզբից մինչ օրս հավատարիմ մնաց իր մազերի կրակոտ՝ կարմրանարնջագույն երանգին:

Երգչուհի Ջուսը հայկական շոուբիզնես մտավ ալ կարմիր վարսերով, որոնք երբեմն-երբեմն վառ վարդագույնի երանգ էին ստանում: Այժմ, սակայն, երգչուհին շիկահեր է դարձել: Այնուամենայնիվ, Ջուսին շատերը կարմիր մազերով են հիշում:

32 ատամի Զառան, ում սովոր էինք միշտ շեկ մազերով տեսնել, մայրանալուց հետո կտրուկ փոխեց մազերի գույնը՝ դրանց կարմրանարնջագույն երանգ տալով:

Անկրկնելի Սոֆի Դևոյանը երկար տարիներ հանրությանը ներկայանում էր շականագագույնի և կարմիրի երանգով վարսերով, մինչև կդառնար շիկահեր :)

Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող