US Open. Եզրափակչում` Նադալն ընդդեմ Ջոկովիչի
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակչում Նադալը 6:4, 7:6 (7:1), 6:2, հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին:
Եզրափակչում իսպանացու մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով 2:6, 7:6, 3:6, 6:3, 6:4 հաշվով առավելության էր հասել շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկայի նկատմամբ:
Արդյունքում` Նադալն ու Ջոկովիչը կվիճարկեն US Open-ի հաղթողի տիտղոսը: Նշենք, որ թենիսիստները երրորդ անգամ են միմյանց հանդիպում ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում, ընդ որում, սերբ թենիսիստի համար սա 4-րդ անընդմեջ եզրափակիչն է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում