Քոբուլեթում ՀՀ քաղաքացի է կորել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 8-ին` ժամը 11.22-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի Հ. Մ. (ծնվ. 1997թ., ք. Ալավերդի): Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատուն, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող