Քոբուլեթիում ազգությամբ հայ 16-ամյա տղա է ջրահեղձ եղել
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 8-ին` ժամը 11.22-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ սեպտեմբերի 7-ին ժամը 18.00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի ափամերձ տարածքում կորել է ՀՀ քաղաքացի, Ալավերդի քաղաքի ըմբշամարտի դպրոցի սան Հ. Մ. (ծնվ. 1997թ.,): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ արտաքին գործերի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների պատասխանատուները, ԱԳՆ հերթապահը և Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդականը:
Ժամը 14.34-ին ջրասուզակ-ջրափրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող