Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Հարցեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը

Այլ

Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ' շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը:

Ըստ տարածված մոլորության' ամուսնությունը հանդարտեցնում է «ամենատաքգլուխ» երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին… Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ' իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը:

Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ:

Ինչքան ավելի փոքր տարիք ունեն մարդիկ ամուսնանալու պահին, անքան ավելի քիչ կայուն է նրանց կապը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան մարդկանց ամուսնությունների մոտ 75%-ը ավարտվում են ապահարզանով: Ապագա ապահարզանի հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ նորապսակներն իրար հետ ծանոթ են ոչ երկար ժամանակ: Չափազանց անխելամիտ է ամուսնական դաշինք կնքել մի մարդու հետ, ում ճանաչում ես մեկ տարուց քիչ: Առանց շարունակական /առնվազն մեկ տարվա/ շփումների դուք չեք կարող պատկերացնել' ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները ամուսնությունից հետո, երբ անցած կլինի ռոմանտիկ սիրահարությունը:

Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ' որքանով եք համապատասխանում իրար:
Հարցեր, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել նախքան ամուսնանալը
Եթե դուք տարակուսանքի մեջ եք այն առիթով, թե արժե ամուսնանալ տվյալ անձնավորության հետ, փորձեք պատասխաններ գտնել հարցերի այն երկար շարանին, որոնք հիմա կներկայացնենք:

Գուցե դրանք փոքր-ինչ երկար են, բայց հավատացնում ենք' իրենց նշանակությամբ չափազանց կարևոր են, և լավ է, որ այս ամենը ինքներդ ձեզ համար պարզեք նախքան նրա հետ ընտանիք կազմելը: Եվ այսպես' փորձեք պարզել.

Հաճա՞խ է արդյոք ձեր երկրպագուն անտարբերություն ցուցաբերում ձեր հետաքրքրությունների, գաղափարների, զգացմունքների ու խնդիրների նկատմամբ: Ընդունա՞կ է հանուն ձեզ որոշակի փոխզիջումների գնալ, օրինակ, որևէ տեղ գնալու կամ ժամանցն անցկացնելու առիթով: Եսասե՞ր է նա արդյոք: Երբևէ եղե՞լ է, որ նրա հետ շփվելիս հիասթափություններ, խոր վիրավորանքներ կամ լուրջ տխրություններ ապրեք:

Չի՞ թվում, որ ձեզ օգտագործում են: Կարողանու՞մ է նա ընդունել իր սխալներն ու ներողություն խնդրել դրանց համար: Ինչպե՞ս է նա պահում իրեն ձեզ հետ, երբ զայրացած է կամ գործերն այդքան էլ լավ չեն: Ի՞նչ առիթով են ավելի շատ ձեր միջև խնդիրներ ծագում: Ո՞ր պահերին եք դուք տխուր ու ճնշված զգում: Կարողանում է ձեր ապագա կողակիցը զսպել իր պոռթկումը: Ընդունա՞կ է նա զայրույթի ժամանակ ջարդել որևէ բան, որևէ բան շրխկացնել գետնին կամ հարվածել կենդանու: Լինու՞մ են նրա մոտ հաճախակի զայրույթի պոռթկումներ առանց պատճառի: Ինչպե՞ս է նա վարվում այլ մարդկանց հետ, երբ զայրացած է: Եղե՞լ է երբևէ, որ նա սպառնա, վախեցնի կամ ծեծի որևէ մեկին:

Հաղորդակցությունը յուրաքանաչյուր հարաբերությունների անբաժանելի մասն է: Միշտ կարո՞ղ եք ասել նրան այն, ինչ իսկապես զգում եք, թե՞ խոսակցությունները որոշակի թեմաներով միշտ վերջում հանգեցնում են վեճի: Զգայու՞ն է նա ձեր ապրումների վերաբերյալ, թե՞ ժամանակ առ ժամանակ չի ցանկանում լսել ձեզ ու խոսել որևէ բան: Կարողանու՞մ եք դուք խնդիրներ լուծել ու քննարկել զանազան նուրբ պահեր: Անհրաժեշտության դեպքում դուք գնու՞մ եք փոխադարձ զիջումների, թե մշտապես միայն մի կողմն է ստիպված լինում զիջել: Հավատու՞մ եք դուք նրան, կարող եք կասկածել նրա ազնվությանը: Ընդունա՞կ եք խաբելու իրար կամ թաքցնելու ճշմարտությունը: Հե՞շտ է արդյոք ձեր ընկերը հմայվում կամ զոհ գնում կողմնակի ազդեցությունների:

Դուք նրա ներկայությամբ զգու՞մ եք ձեզ հարմար, բնական, ձեզ դու՞ր է գալիս նրա հետ լինելը: Հետաքրքի՞ր է նրա հետ: Գնահատու՞մ եք միմյանց կենսական սկզբունքներն ու արժեքները: Նա օժտվա՞ծ է իր արարքների հետևանքները սթափ գնահատելու հատկությամբ: Չունի՞ հակում դեպի ալկոհոլը կամ թմրադեղերը: Օգնու՞մ են ձեր հարաբերությունները բացահայտել այն ամենալավը, որ կա ձեր մեջ, թե՞ հակառակը մակերես են հանում բոլոր թերությունները: Չե՞ն ավելացնում դրանք ձեր խնդիրները' կապված, օրինակ, դեպրեսիաների հակման կամ ալկոհոլի հանդեպ սիրո հետ:

Եթե պատասխանները այս հարցերից մի քանիսին ձեր օգտին չեն, ուրեմն ձեր սիրավեպի մեջ ճեղք կա: Ամուսնության որոշում կայացնելիս' այս իրավիճակում ավելի լավ է խզել կապերը ներկայիս երկրպագուի հետ և փորձել կյանքի մի այլ ուղեկից գտնել: Այն, թե ինչպես է մարդը պահում իրեն կոնֆլիկտային իրավիճակներում այլ մարդկանց հետ, շատ ավելի է բացում նրա բնավորությունը հնարավոր ապագայում ձեզ հետ շփվելիս, քան պահվածքը բախումների ժամանակ հիմա' սիրահետման ընթացքում: Հարցերն այն մասին, թե ինչպիսին է ձեր ընկերը զայրույթի ժամանակ, չի ջարդում արդյոք իրեր, հարվածում կենդանիների, չի սպառնում, վիրավորում, վախեցնում կամ հարվածում ձեզ, հնարավորություն է տալիս տեսնելու այն վտանգի նշանները, որը ժամանակի հետ կհանգեցնի բռնության ձեր հանդեպ:

Եթե ձեզ թեկուզ մեկ անգամ հարվածել են, ստիպել ֆիզիկապես տանջվել կամ ստիպել են զգալ մշտական քննադատության, նվաստացման ու սպառնալիքի առարկա, ապա անմիջապես խզեք կապերը նրա հետ:

Երբեք մի՛ ամուսնացեք այն հույսով, թե ժամանակի հետ նա կփոխվի: Իսկապես, որոշ դեպքերում ամուսնությունից հետո մարդիկ փոխվում են դեպի լավը, բայց ավելի հաճախ կատարվում է հակառակը. թերություններն ու խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում այն բանից հետո, երբ թուլանում են սկզբնական կրքոտ զգացմունքները: Եթե չեք ուզում ինչ-որ տհաճ հետևանքների համակերպվել ամբողջ կյանքում, սպասեք կայուն փոփոխությունների մինչև ամուսնությունը կամ, այնուամենայնիվ, ընտրեք կյանքի այլ ուղեկցի:

kiss.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)
Ամենադիտված