Բակո Սահակյանը հանդիպել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանի հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Ստեփան Շահումյանի ծոռ Մարիա Շահումյանին եւ նրա հետ միասին մասնակցել հայտնի գործչի անվան պուրակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Բակո Սահակյանը ողջունել է Մարիա Շահումյանին իր նախնիների հողում' կարեւորելով պատմական հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, հյուրեր արտերկրից, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան