Հրազդանի քաղաքապետը «փորում է» Կովալենկո Շահգալդյանի եւ Սասուն Միքայելյանի խնամու «տակը»
Քաղաքական
Թեեւ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրապարակայնորեն հերքել էր Կոտայքի մարզպետ դառնալու իր հավակնությունների մասին, սակայն, Aravot.am-ի տեղեկություններով, Արամ Դանիելյանի հրապարակային հայտարարությունները եւ գործնական քայլերն էականորեն տարբերվում են: Aravot.am-ի աղբյուրի փոխանցմամբ, Արամ Դանիելյանը որոշել է խորամանկել եւ, ինչպես ասում են'«մեկ կրակոցով երկու նապաստակ խփել»:
Նա ցանկություն ունի տիրանալ մարզի Կաքավաձոր համայնքում գտնվող հանքին: Վերջինիս սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի խնամին է' մարզի «Ճանշինի» ղեկավար Օնիկ Բաղդասարյանը: Դանիելյանը ցանկանում է խժդժություններ հրահրել Կաքավաձորում, դա վերածել Կոտայքի երկարամյա մարզպետ Կովալենկո Շահգալդյանի դեմ ուղղված բողոքի ակցիաների ու հասնել իր ցանկալի արդյունքին' ստանձնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, նաեւ դառնալ Կաքավաձորի հանքի սեփականատեր:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող