Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա երկու զոհ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00 -ի սահմաններում Վարդենիս Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, Տորֆավան գյուղի վարչական տարածքի մոտ, բախվել են Գազել մակնիշի 64 ՍՍ 043 համարանիշի, Կամազ մակնիշի 34 ՍV 522 համարանիշի և Գազ 31105 մակնիշի 32 ՕԼ 485 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, իսկ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ նա մահացավ:
shamshyan.com- տեղեկությամբ' Կամազը հաշվառված է Գեղարքունիոի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Գևորգ Մարգարյանի անվամբ, Գազ 31105-ը' Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Կարեն Խաչատրյանի, ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացած անձանց ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող