Կասիլյասին չեմ պատկերացնում «Բարսելոնայի» մարզաշապիկով. Սանդրո Ռոսել
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը TV3-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել «Արքայական ակումբի» դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ կատալոնյան թիմ հնարավոր տեղափոխության մասին:
«Չեմ կարող Կասիլյասին պատկերացնել «Բարսելոնայի» մարզաշապիկով: Իկերը «Ռեալի» խորհրդանիշն է: Դա նույնքան տարօրինակ կլինի, որքան Պիկեի, Չավիի, Մեսսիի, Ինյեստայի հայտնվելը մադրիդյան թիմում: Ինչ վերաբերում է Բեյլին, ես նրա համար 100 մլն չէի վճարի: Երբ Նեյմարը պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ, նա դեռ նամակներ էր ստանում «Ռեալից». Ուրախ եմ, որ Մեսսիի հետ նրա հարաբերությունները լավ են»,-նշել է Ռոսելը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում